ԱՌԱՋԱՏԱՐ ԿԻԲԵՌՀԻԳԻԵՆԱ

Կիբեռանվտանգության սպառնալիքները օրեցօր աճում են և գրեթե ամեն օր լուրերից տեղեկանում ենք կիբեռհարձակման կամ տվյալների հափշտակման մասին: Կիբեռանվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի և միջին բիզնեսը պետք է մեծ ուշադրություն դարձնի այս հարցերին: Բիզնեսի անվտանգությունն ապահովելն այնքան էլ դժվար չէ, որքան ներկայացնում են որոշ մասնագետները: Միասին մենք կարող են ներդնել հուսալի անվտանգության միջոցներ:

Համակարգի և հավելվածի անվտանգ կարգաբերում

Համակարգի և ծրագրերի անվտանգ կարգաբերումը օպերացիոն համակարգը և հավելվածը գործառնական միջավայր մտնելուց առաջ պաշտպանելու միջոց է: Համակարգի կամ հավելվածի անվտանգությունը բարձրացնելու համար անվտանգ կարգաբերման ընթացակարգերը կարող են հղումներ պարունակել մատակարարների անվտանգ կարգաբերման ուղեցույցներին և ոլորտի անվտանգության ստանդարտ պահանջներին:

Հավելվածի սպիտակ ցուցակներ

Հավելվածի սպիտակ ցուցակները` համակարգում թույլատրված ծրագրային ապահովման կամ կատարվող ֆայլերի ցանկը սահմանելու գործընթացն է: Սպիտակ ցուցակում ներառելու նպատակն է պաշտպանել համակարգիչները և ցանցերը պոտենցիալ վնասաբեր ծրագրերից:

Տվյալների հասանելիության սահմանափակում

Պարբերաբար գնահատեք համակարգերը և համոզվեք, որ անձնակազմը հասանելիություն ունի միայն այն տվյալներին և ցանցերին, որոնք իրականում անհրաժեշտ են աշխատանքները կատարելու համար: Որքան քիչ օգտատեր հասանելիություն ունենա կոնֆիդենցիալ տվյալներին, այնքան քիչ հավանական է, որ այդ տվյալների անվտանգությունը կխախտվի (դիտավորյալ կամ պատահաբար):

Տվյալների հասանելիության վերանայում

Պարբերաբար վերանայեք հասանելիությունը ցանցի տարբեր համակարգերին: Կադրերի կամ աշխատանքային պարտականությունների փոփոխության հետ կապված հասանելիությունը տվյալներին պետք է պարբերաբար թարմացնել և վերանայել:

Շարժական սարքավորումների պաշտպանություն

Շարժական սարքավորումները կարող են անվտանգության և կառավարման լուրջ խնդիրներ ստեղծել, հատկապես, եթե դրանք պարունակում են կոնֆիդենցիալ տեղեկատվություն կամ կարող են հասանելիություն ունենալ կորպորատիվ ցանցին: Գաղտնաբառով պաշտպանեք շարժական սարքավորումները, գաղտնագրեք դրանց տվյալները և տեղադրեք անվտանգության հավելվածներ` կանխելու համար հաքերների կողմից տեղեկատվության հափշտակումը, երբ դրանք միացված են հանրային ցանցերին:

VLAN օգտագործում

Վիրտուալ լոկալ ցանցը (VLAN) սարքավորումների խումբ է, որոնք իրենց ֆիզիկական տեղակայումից անկախ, թվում է, թե գտնվում են նույն լոկալ ցանցում, ինչը զգալիորեն բարձրացնում է ցանցի անվտանգությունը: VLAN-ները նաև թույլ են տալիս վիրտուալ կերպով բաժանել ցանցերի սարքավորումները կամ դեպարտամենտները` անվտանգությունը բարձրացնելու համար (ցանցի սեգմենտացիա):

VPN օգտագործում

Վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) օգտագործումը պարզ, բայց լիովին հուսալի անվտանգության միջոց է: Այն պաշտպանում է ցանցը այլ վնասաբեր ցանցերի ազդեցությունից` տեղեկատվությունը գաղտնագրելով և ապահովելով անվտանգ կապուղի:

Անվտանգ Wi-Fi ցանցեր

Անլար անվտանգությունը համակարգիչներին կամ տվյալներին չարտոնված մուտքի կամ վնասի կանխարգելումն է անլար ցանցերի, այդ թվում ` Wi-Fi ցանցերի միջոցով: Աշխատավայրի Wi-Fi ցանցը պետք է լինի պաշտպանված, գաղտնագրված և թաքցված:

Ցանցի մշտադիտարկում

Կիբեռանվտանգության մշտադիտարկման համակարգի ներդնումը թույլ է տալիս կազմակերպություններին հետևողականորեն վերահսկել բիզնեսի համար կարևորագույն համակարգերը և տվյալները: Կազմակերպությունները անմիջապես կարող են տեղեկանալ որևէ կասկածելի գործունեության կամ տվյալների արտահոսքի փորձերի մասին:

Խոցելիության սկանավորում

Տեղեկատվական ենթակառուցվածքի խոցելիությունների սկանավորումը օգնում է բացահայտել համակարգերի և ցանցերի անվտանգության ցանկացած թույլ կողմ: