Ինչու՞ ԴիջիՖենս

Տեխնոլոգիան ինքնին բավարար չէ սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Խելամտության և առաջնագծի փորձագետների համադրությունը լավագույն բանաձևն է մեր հաճախորդների առցանց/անցանց լավագույն պաշտպանության համար։ Վստահե՛ք մեր փորձագետներին Ձեր բիզնեսի կամ կազմակերպության խախտումների կանխարգելման, հայտնաբերման և կանխատեսման գործում։

ՎՍՏԱՀԵԼԻ

Մենք գործում ենք թափանցիկ` ստեղծելով արժեքավոր փոխադարձ վստահություն ու հարգանք մեր և մեր փոխկապակցված անձանց միջև:

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ

Յուրաքանչյուր կազմակերպության անդամին որպես փոխկապակցված անձ մատուցվում է անհատական որակյալ ծառայություն

ՆՈՐԱՐԱԿԱՆ

Մենք արժևորում ենք նորարարական տեխնոլոգիաների կիրառությունը, շարունակաբար բարելավելով մեր բիզնեսի հնարավորությունները հաճախորդների առավելագույն բավարարվածության նպատակով։

ԱՆՏՐՏՈՒՄ

Մոտիվացված թիմ, որ երբեք չի հանձնվում։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք բարելավել մեր հաճախորդների հետ փոխհարաբերությունները, մեր առաջարկած և ցուցաբերած լուծումների հետ մեկտեղ։

ԴԻՋԻՖԵՆՍ   ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մենք ստեղծել ենք յուրահատուկ գնահատման համակարգ։ Մենք գիտենք, որ ունակ ենք հարմարեցնել և ապահովել մեր հաճախորդների և/կամ փոխկապակցված անձանց լավագույն պաշտպանությունը։
Բարձր ինքնավստահություն, որ ձեռք է բերվել փորձառու ԴՖ առաջնագծի մասնագետների շնորհիվ, ովքեր անընդհատ իրենց ներդրումն են ունենում մեր ինտելեկտի մեջ՝ շարունակելու և նախապատրաստելու մեր թիմին ակնթարթային և արդյունավետ արձագանքին։



Փորձված անվտանգությունը կիրառվում է շրջակա միջավայրի լայն շրջանակի համար՝
անկախ դրա չափից և գործունեության ոլորտից։



ԴՖ համակարգը ճկուն է
և ընդարձակվող՝ կախված պահանջարկից։

ԴՖ   թիմ

Մենք կանգնած ենք մեր հաճախորդների, գործընկերների և մեկս մյուսի կողքին՝ առաջարկելու լավագույն լուծումները։

Արթուր Մարտիրոսյան

CoFounder • CEO

Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի Իրավաբանական մասնագիություններ և առարկաներ ֆակուլտետ • ունի ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում
(12+ տարի բանկային համակարգում)

Երվանդ Ջհանգիրյան

CoFounder • CISO

Մագիստրոսի աստիճան Տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում • ունի ավելի քան 16 տարվա աշխատանքային փորձ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, (9+ տարի բանկային համակարգում) տիրապետում է միջազգային հավաստագրերին․ CISSP, CNDA, CEH, ISO 27001 LI
և ISO 27032 LCSM

Վիկտորիա Սարգսյան

Coordinating Manager

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի Կառավարում ֆակուլտետի բակալավրի աստիճան • ունի աշխատանքային փորձ ֆինանսական և Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում։

ԴիջիՖենսի   Ծառայությունները

ԴիջիՖենսը կներդնի Ձեր գործունեության ոլորտին և ՏՏ միջավայրին հարմարեցված անվտանգության ամբողջական ծրագիր, որը կապահովի կազմակերպության տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանությունը մշտապես զարգացող կիբեռաշխարհի սպառնալիքներից։ Պարզապես ընտրեք ստորև նշված Կիբեռանվտանգության մակարդակներից մեկը՝ հաշվի առնելով, որ դրանք ներառում են ՏՏ ենթակառուցվածքի նախագծում, իրականացում և շարունակական սպասարկում։ Յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ներառված են նախորդները։ Ինչպես նաև հսկողության միջոցները համապատասխանում են CIS հսկողության միջոցներին, որոնք հիմնված են գլոբալ ոլորտի լավագույն փորձերի վրա՝ հաստատված առաջատար ՏՏ անվտանգության մատակարարների և կառավարման մարմինների կողմից։

Համատեղ ուժերով աջակցենք Ձեր կազմակերպության առաքելության իրականացմանը։

01 • Հիմնական Մակարդակ
(մինչև 20 միավոր ցանցում)

o Ապարատային սարքերի գույքագրում և վերահսկում
o Ծրագրային ակտիվների գույքագրում և վերահսկում
o Շարունակական խոցելիության կառավարում
o Ադմինիստրատիվ արտոնությունների վերահսկվող կիրառություն
o Սարքերի ապարատային և ծրագրային անվտանգ կարգավորում
o Տեղեկամատյանների սպասարկում, մշտադիտարկում և վերլուծություն

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ     PDF
03 • Կազմակերպչական Մակարդակ
(60-ից ավել միավոր ցանցում)

o Անվտանգության վերաբերյալ իրազեկման և ուսուցման ծրագրի ստեղծում
o Ծրագրային ապահովման անվտանգություն
o Պատահարին արձագանք և կառավարում
o Ներթափանցման թեստեր և Red Team-ի վարժություններ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ     PDF
02 • Հիմնարար Մակարդակ
(20-60 միավոր ցանցում)

o Էլեկտրոնային փոստի և վեր-բրաուզերի պաշտպանություն
o Վնասաբեր ծրագրերից պաշտպանություն
o Պորտերի, պրոտոկոլների ու ծառայությունների սահմանափակում և հսկողություն
o Տվյալների վերականգնման հնարավորություններ
o Ցանցային սարքերի անվտանգ կարգավորում
o Սահմանային պաշտպանություն
o Տվյալների պաշտպանություն
o Հսկվող հասանելիություն հիմնված «Անհրաժեշտ է իմանալ» սկզբունքի վրա
o Անլար հասանելիության վերահսկում
o Հաշվի մոնիթորինգ և վերահսկում

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ     PDF
04 • Ձեռնարկատիրական Մակարդակ
(բազմաթիվ մասնաճյուղեր ունեցող կազմակերպություններ)

o NIST կիբեռանվտանգության կառուցվածք
o ISO 27001 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ     PDF

Հետադարձ կապ

Էլ․ փոստ՝ info@digifence.am

Հեռախոս՝ +37411484848

27/4 Ազատության պողոտա,
Ք․ Երևան, Հայաստան