Գաղտնիության Քաղաքականություն

Այս ծանուցումը նկարագրում է մեր գաղտնիության քաղաքականությունը, ներառյալ, թե ինչ տվյալներ ենք հավաքագրում, ինչպես և ինչ նպատակով ենք դրանք օգտագործում։ Հաշվի առնելով թե ինչ կարևորություն ենք մենք տալիս գաղտնիությանը, կարևոր է, ուշադիր կարդալ սույն քաղաքականությունը: Օգտվելով ԴիջիՖենսի կայքից, Դուք համաձայնվում եք տվյալ ծանուցման մեջ ներկայացված տվյալների կիրառման պրակտիկային։ ԴիջիՖենսը առաջնային նշանակություն է տալիս իր հաճախորդների և այցելուների գաղտնիությանն ու անվտանգությանը։ Մենք պարտավորվում ենք պաշտպանել բոլոր այն տվյալները, որոնք տրամադրվում են մեզ։ ԴիջիՖենսի առաքելությունն է բարելավել և զարգացնել կիբեռանվտանգությունը․ այսպիսով մենք զգայուն ենք համացանցի գաղտնիության խնդիրներին և գիտակցում ենք, որ մեր կայքի այցելուները և նրանք, ովքեր օգտվում են մեր պրոդուկտնեիրց ու ծառայություններից, մտահոգված են հավաքագրվող տեղեկատվության տեսակով և դրա օգտագործման եղանակով։

Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը
Անձնական տվյալ է հանդիսանում այն տեղեկատվությունը, որը կարող է նույնականացնել որոշակի անձին՝ անվանումի, համարանիշի, սիմվոլի, նշանի կամ այլ չափանիշով, և ոչ անձնական տեղեկատվությունը՝ չի նույնականացնում որոշակի անձին։ ԴիջիՖենսը ստանում և պահուստավորում է որոշակի տեսակի տեղեկատվություն՝ մեզ հետ ցանկացած փոխազդեցության պարագայում։ Ձեր կողմից անձնական տեղեկատվությունը կամովի տրամադրելու դեպքում, Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և էլեկտրոնային հաղորդագրության ամբողջ բովանդակությունը կամ տրամադրած այլ տեղեկությունները պահպանվում են։ Եթե Դուք չեք ցանկանում բացահայտել նույնականացված տեղեկատվությունը, մենք հոգում ենք անհատի կամ կազմակերպության անվանումները կայքերի ցանկում չներառելու Ձեր հարցման մասին։ Նմանտիպ հարցման դեպքում, նույնականացված տեղեկատվությունը չի բացահայտվի ԴիջիՖենսի կողմից, եթե դրա բացահայտման մասին համապատասխան իրավաբանական պահանջը առկա չէ։

Ավտոմատ տեղեկատվություն
Մենք ստանում և պահուստավորում ենք որոշակի տեսակի տեղեկատվություն յուրաքանչյուր անգամ մեզ հետ փոխազդեցության դեպքում։ Օրինակի համար, ինչպես բազում կայքեր, մենք նույնպես օգտագործում ենք cookie-ներ և ձեռք ենք բերում որոշակի տեսակի տեղեկատվություն, երբ Ձեր վեբ բրաուզերը հասանելիություն է ստանում ԴիջիՖենսի կայքէջին կամ մեր ցանկացած ենթադոմեյնին, գովազդին և այլ կայքերում ԴիջիՖենսի անունից ծառայող այլ բովանդակությանը։ Մենք կարող ենք օգտագործել այս տեղեկատվությունը՝ ներքին վիճակագրության և տրամադրման վայրի վրա հիմնված ծառայություններ, ինչպիսիք են գովազդը, փնտրման արդյունքները, և այլ անհատականացված կոնտենտը։ Cookie–ն իրենից ներկայացնում է փոքրիկ տեքստային ֆայլ՝ ուղարկված վեբ սերվերի կողմից և պահպանված կայքէջի կողմից Ձեր համակարգչում՝ վեբ բրաուզերին թույլ տալու համար հետևելու կայքի վրա Ձեր դիտման վերաբերյալ տեղեկատվությանը։ Cookie–ները օգնում են վեբ բրաուզերին հիշել Ձեր նախընտրությունների, վայրի, սեսիայի մանրամասների և այլնի մասին հատուկ տեղեկատվությունը։ Դուք կարող եք մտնել վեբ բրաուզերի կարգավորումների հատված և ջնջել ցանկացած ժամանակ կայքին վերաբերող cookie-ները։ Cookie-ին մերժելով կարող եք սահմանափակել Ձեր դիտումը ԴիջիՖենսի կայքերում, կապված այն կարևոր գործառույթների հետ, ինչպիսիք են հատուկ գտնվելու վայրի և այլ տարբեր դեմոգրաֆիկ կախում ունեցող տվյալները։ ԴիջիՖենսը չի տրամադրում cookie-ների վերաբերյալ տեղեկատվությունը այլ կայքի և ոչ էլ վաճառում այն ցանկացած երրորդ կողմի։

Ինչպես ենք մենք պահպանում հավաքգրված տվյալները
և ապահովում դրանց անվտանգությունը

ԴիջիՖենսը չի հավաքագրում, օգտագործում կամ բացահայտում անձնական կոնֆիդենցիալ տվյալները, ինչպիսին է ռասայական, կրոնական պատկանելիությունը, կամ քաղաքական հայացքները, առանց Ձեր ակնհայտ համաձայնության։ Եթե Դուք տրամադրում եք անձնական տվյալներ ԴիջիՖենսին, մեր աշխատակիցները, որոնք ունեն դերերի վրա հիմնված համապատասխան հասանելիություն, օգտագործում են դրանք համաձայն ընթացակարգերի։ Ձեր կամ կազմակերպության մասին անձնական տվյալները, որը մենք ստանում եք փոստով, պաշտպանված է ֆիզիկապես։ Բացի այդ, ԴիջիՖենսը կիրառում է ընթացակարգեր իր տեղեկատվական ակտիվների ամբողջականության պաշտպանության նպատակով, ներառյալ՝ վավերացումը, մշտադիտարկումը և աուդիտը։ Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները անհրաժեշտության դեպքում, որպեսզի իրագործենք նպատակները, ինչի համար դրանք հավաքագրվել եր։ Մենք կպահպանենք և կկիրառենք Ձեր անձնական տվյալները անհրաժեշտության դեպքում, որպեսզի համահունչ լինենք մեր բիզնես պահանջմունքներին, իրավական պարտավորություններին, վիճաբանությունների լուծմանը, մեր ակտիվների պաշտպանությանը և համաձայնությունների կատարմանը հետևողականության նպատակով։

Տեղեկատվությունը, որը մենք տրամադրում ենք
ԴիջիՖենսը չի վաճառում, վարձակալում կամ փոխանցում Ձեր անձնական տեղեկատվությունը երրորդ կողմերին։ Մենք փոխանցում ենք անձնական տվյալները հետևյալ կերպով․

ԴիջիՖենսը կարող է ժամանակ առ ժամանակ կապվել Ձեզ հետ արտաքին գերծընկերների անունից կոնկրետ առաջարկի նպատակով, որը կարող է Ձեզ հետաքրքրել։ Այդ դեպքերում Ձեր անձնական տվյալները (Էլեկտրոնային փոստ, անուն, հասցե, հեռախոսի համար) չեն փոխանցվում երրորդ կողմին։ Սակայն ԴիջիՖենսը կարող է տրամադրել տվյալներ վստահելի գործընկերներին՝ վիճակագրական վերլուծություն կատարելու, էլեկտրոնային կամ փոստային նամակ ուղարկելու, հաճախորդներին աջակցություն ցուցաբերելու կամ մատակարարում կազմակերպելու նպատակով։ Այսպիսի գործընկերները չեն կարող օգտագործել Ձեր անձնձնական տվյալները, բացի ԴիջիՖենսին դրանք տրամադրելուց, և նրանք պարտավորվում են պահպանել Ձեր տվյալների կոնֆիդենցիալությունը։

ԴիջիՖենսի կայքերը կտրամադրեն Ձեր անձնական տվյալները առանց համաձայնության, միայն այն դեպքում, երբ դա պահանջվում է օրենքով կամ բարիդրացիական նպատակով նման գործողության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օրենսդրության դրույթներին համապատասխանությամբ, ԴիջիՖենսին կամ նրա կայքին ներկայացված իրավական գործընթացի, ԴիջիՖենսի իրավունքների կամ գույքի պաշտպանությամբ կամ ծայրահեղ հանգամանքներում ԴիջիՖենսի օգտատերերի կամ հասարակության անվտանգությամբ։